Մամուլ

Ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։

Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Կոմիտեի փոխանցմամբ՝ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հատկանիշներով։

Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացրել են նաև, որ Գագիկ Բեգլարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Քրեական վարույթի այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Կիսվեք ձեր էջում