Սերժ Սարգսյանը չի լքել քաղաքական դաշտը և չի էլ պատրաստվում լքել․ կխոսի, երբ պատեհ ժամանակը գա
Սերժ Սարգսյանը չի լքել քաղաքական դաշտը և չի էլ պատրաստվում լքել․ կխոսի, երբ պատեհ ժամանակը գա
Այսօր «Եռաբլուր» պանթեոնում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասեց, որ Սերժ Սարգսյանը կխոսի միայն այն ժամանակ, երբ պատեհ ժամանակը գա։
«Ամեն ինչ ունի իր ժամանակը։ Սերժ Սարգսյանը խոսելու է։ Նա մնացել է քաղաքականության մեջ, ՀՀԿ-ի ղեկավարն է, հետևաբար նա շատ լավ գիտի, որ կան հարցեր, որոնց վերաբերյալ ժողովուրդն ակնկալում է նրա գնահատականը»,– ասաց Աշոտյանը։
Աշոտյանը նաև հավաստիացնում է, որ Սարգսյանի առաջնորդական խոսքը շուտով լինելու է քաղաքական օրակարգի բաղկացուցիչ մաս։ Երբ Սերժ Սարգսյանը որոշի խոսել, խոսելու է հայկական լսարանի հետ։
«Արդեն ունենք մեկ տասնյակ հրավեր տարբեր լրատվամիջոցներից, որ հարցազրույցը կազմակերպվի հենց իրենց հետ։ Սարգսյանը չի լքել քաղաքական դաշտը և չի էլ պատրաստվում լքել»։
Հիշեցնենք՝ այսօր Սերժ Սարգսյանն այցելեց «Եռաբլուր» պանթեոն և հարգանքի տուրք մատուցեց ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին։ Նրան ուղեկցում էր Վիգեն Սարգսյանը։