Հատուկ Ամանորյա սեղանի համար եգիպտացորենով աղցան

Հատուկ Ամանորյա սեղանի համար եգիպտացորենով աղցան

Բաղադրամասեր

Պահածոյացված եգիպտացորեն – 1 բանկա, պանիր – 150 գ սալորի չիր – 150 գ, ձու – 3 հատ, կանաչ սոխ – 1 փունջ մայոնեզ – 2 ճ․գ սխտոր – 1 ատամիկ, աղացած սև պղպեղն ու աղը – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Սալորի չիրը դնում ենք գոլ ջրի մեջ։ Այդ ընթացքում ձուն և պանիրն անցկացնում ենք քերիչով։ Տեսնում ենք, եթե սալորի չրերը փափկել են, հանում ենք ջրի մեջից և մանր կտրատում ենք։

Սալորների վրա ավելացնում ենք ձուն, պանիրը և եգիպտացորենը։ Այդ ամենի վրա լցնում ենք ճզմած սխտորը։ Այդ ամենի վրա ավելացնում ենք մայոնեզը և լավ խառնում։