Բերձորից հարավ մեր ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի բարելավում իրականացնել
Բերձորից հարավ մեր ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի բարելավում իրականացնել
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ օրվա ընթացում Մարտունու ուղղությամբ հակառակորդը փորձել է զրահատեխնիկայի օգնությամբ գրոհներ իրականացնել.
«Կորցնելով մեկ-երկու միավոր զրահատեխնիկա՝ հետ է շպրտվել ելման բնագծեր՝ թողնելով մի քանի դիակներ»,- ասաց նա։
Նա հայտնեց, որ մարտեր են ընթացել նաև Բերձորից հարավ։ Մի քանի անգամ փորձել են առաջ գալ, բայց չեն կարողացել և կորուստներ են կրել։
Նույնիսկ մեր ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի բարելավում իրականացնել այդ ուղղությամբ»,- հայտարարեց ՊՆ ներկայացուցիչը՝ նշելով, որ այլ ուղղություններում ակտիվ մարտական գործողություններ չեն եղել, բայց ողջ օրը և՛ դիրքերի, և՛ բնակավայրերի ուղղությամբ ընթացել են հրետակոծություններ։