Մամուլ

«Արտուշը շատ սպասված երեխա էր, ուղիղ 17 տարի այդ ընտանիքում երեխա չէր եղել». զոհված զինծառայողի ազգական

«Արտուշը շատ սպասված երեխա էր, ուղիղ 17 տարի այդ ընտանիքում երեխա չէր եղել». զոհված զինծառայողի ազգական

168.am-ը գրում է․ Արցախում թշնամու ագրեսիան ետ մղելիս զոհված Արտուշ Կնյազյանը Շիրակի մարզի Ազատան համայնքից էր, 1 տարի 3 ամսվա զինծառայող: Նրա հորաքրոջ ամուսինը՝ Սմբատ Բաղդասարյանը, 168.am-ի հետ զրույցում Արտուշին բնութագրելիս հատկապես շեշտեց, որ նա չափից դուրս համեստ էր.

«Կյանքում որևէ մեկի հետ խոսելիս բարձր տոնով չի խոսել: Ամբողջ Ազատան համայնքն իրեն գիտեր, ու ողջ համայնքը նրա մահվան լուրը լսելով «կոտորվում» է»:

Արտուշը երեխաներից մեծն էր, իրենից 1 տարի փոքր քույր ունի, պատմում է հորաքրոջ ամուսինը:

Արտուշ Կնյազյան

«Արտուշը շատ սպասված երեխա էր, ուղիղ 17 տարի այդ ընտանիքում երեխա չէր եղել, 17 տարի հետո ծնվեց Արտուշը… Այս տարիքում, այդ մի տղան էր, այն էլ «ձեռքից թռավ»: Հիմա հայրը նստել մղկտում է…»,- ասաց Սմբատը:

Արտուշը վերջին անգամ ընտանիքի անդամների  հետ խոսել էր հոկտեմբերի 22-ի գիշերը, իսկ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 24-ին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել