Շոու-բիզնես

«Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյան

«Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյան

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն օրերս նշել է հոբելյանը. հայուհին 40 տարեկան է դարձել։ Ինստագրամի սթորի բաժնում Քիմ Քարդաշյանը ցույց է տվել ծաղկեփնջերի եւ նվերների մի մասը, որոնք ստացել է ընկերներից։

Հեռուստաաստղին բլուզ են նվիրել․ որի վրա գրված է. «Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է»։

kim kardashian shirt

«Եվ դա ճիշտ է»,- գրության արձագանքել է Քիմը։

Նշենք, որ Քիմ Քարդաշյանը 1 մլն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ ի աջակցություն Արցախի։

Կիսվել