Աշխարհ

Ռուսաստանը ավիահարվածների տարափ է հասցրել սիրիական Իդլիբ նահանգում գտնվող գրոհայիններին

Ռուսաստանը ավիահարվածների տարափ է հասցրել սիրիական Իդլիբ նահանգում գտնվող գրոհայիններին

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը ավիահարվածների տարափ են հասցրել սիրիական Իդլիբ նահանգի հյուսիսային ծայրամասերին, – այս մասին հայտնում է Almasdarnews.com կայքը:

Ըստ հրապարակման՝ ռուսական օդատիեզերական ուժերը մի քանի հարվածներ են հասցրել Սալկին համայնքին՝ Թուրքիայի կողմից աջակցություն վայելող գրոհայինների խմբավորման դիրքերին, որտեղ, ըստ տեղեկությունների, անցյալ շաբաթ տեղի էր ունեցել ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիայի անօդաչուների հարձակումը:

սիրիա իդլիբ

Լիբանանյան կայքը գրում է, որ ուրբաթ օրը Ջարաբլուս քաղաքի նավթամթերքի մաքսանենգ շուկայի ուղղությամբ հարվածները եւս ռուս զինվորականների կողմից են հասցվել:

Հոկտեմբերի 22-ին էլ արեւմտյան կոալիցիայի օդային ուժերը ԱՄՆ-ի գլխավորությամբ ոչնչացրել են սիրիական Իդլիբ նահանգի արեւմուտքում ծայրահեղական «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման դիրքերը:

Հրետակոծության հետևանքով զոհվել էր երկու քաղաքացիական անձ, կային վիրավորներ, վնասվել է տեղի բնակիչների գույքը: Ինչպես հաղորդել է Al Hadath հեռուստաալիքը, հարվածների հետևանքով սպանվել է առնվազն վեց դաշտային հրամանատար, վիրավորվել՝ քանի զինյալ:

Կիսվել