Մամուլ

«Կա՛մ ոչինչ չգիտես, կա՛մ ընտրարշավի շահարկման թեմա ես դարձնում». Ռոբերտ Մարգարյան

«Կա՛մ ոչինչ չգիտես, կա՛մ ընտրարշավի շահարկման թեմա ես դարձնում». Ռոբերտ Մարգարյան

Քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եթե 30 տարի չկարգավորված հակամարտության կարգավորումը «հեշտ հարց» ես համարում, կա՛մ դրա մասին ոչինչ չգիտես, կա՛մ դա ընտրարշավի ընթացքում շահարկման թեմա ես դարձնում»:

Դոնալդ Թրամփ

Նշենք նաև, որ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ և վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը կյանքի կոչելու և պահպանելու կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին՝ համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հոկտեմբերի 1-ին արված հայտարարության:

Հումանիտար հրադադարն ուժի մեջ է մտել 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին:

Միացյալ Նահանգները խթանեցին ինտենսիվ բանակցություններ ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների միջև՝ Հայաստանին և Ադրբեջանին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը մոտեցնելու նպատակով, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Կիսվել