Օգտակար

Աստծո 10 պատվիրանները հերթականությամբ

Աստծո 10 պատվիրանները քրիստոնեական հավատքի հիմնասյուներից են։ Դրանք ոչ միայն դարերով ուղղորդել են մարդկանց վարքագիծը և բարոյական կողմնորոշումները, այլև խոր արմատներ ունեն հայ հոգևոր, մշակութային ու իրավական մտածողության մեջ։ Այս 10 պատվիրանները, որ տրվել են Մովսես մարգարեին Աստծո կողմից, մինչ օրս պահպանում են իրենց արդիականությունը՝ դառնալով մարդասիրության, ազնվության և հավատքի հիմքեր։

Շատերը որոնում են Աստծո 10 պատվիրանները հերթականությամբ, դրանց բացատրությունը, ինչպես նաև դրանց նշանակությունը ժամանակակից կյանքում։ Այս հոդվածում ներկայացնում ենք ոչ միայն պատվիրանների ամբողջական ցանկը, այլև՝ դրանց մեկնաբանությունը՝ հասանելի և խորքային ձևով։

Եթե ձեզ հետաքրքրում է, թե ինչու են Աստծո 10 պատվիրանները կարևոր, ինչպես են դրանք կիրառվում ամենօրյա կյանքում կամ ինչպես են մեկնաբանվում Հայ Առաքելական եկեղեցու կողմից՝ դուք ճիշտ տեղում եք։

Աստծո 10 պատվիրանները

Աստծո 10 պատվիրանները հերթականությամբ

1. Ես եմ քո Տեր Աստվածը, ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար։ (Ելից. 20:2-3):

2. Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես։ (Ելից. 20:4):

3. Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես, որովհետև Տերը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում: (Ելից. 20:7):

4. Հիշիր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն: Վեց օր պիտի աշխատես և պիտի կատարես քո բոլոր գործերը: Յոթներորդ օրը քո Տեր Աստծու շաբաթ օրն է: Այդ օրը դու ոչ մի գործ չպիտի անես, ոչ էլ քո տղան ու աղջիկը, քո ծառան ու քո աղախինը, քո էշն ու քո եզը, քո բոլոր անասունները, քեզ մոտ գտնվող օտարականն ու քեզ մոտ բնակվող պանդուխտը, որովհետև Տեր Աստված վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու այն ամենը, ինչ դրանց մեջ է, իսկ յոթներորդ օրը հանգստացավ: Դրա համար էլ Տերն օրհնեց յոթներորդ օրը և այն սուրբ հռչակեց: (Ելից. 20:8):

5. Պատվիր քո հորն ու մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրա, որ Տեր Աստված տալու է քեզ: (Ելից. 20:12):

6. Մի սպանիր։ (Ելից. 20:13):

7. Մի շնացիր։ (Ելից. 20:14):

8. Մի գողացիր։ (Ելից. 20:15):

9. Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի տուր։ (Ելից. 20:16):

10. Ոչ քո մերձավորի տան, ոչ նրա ագարակի վրա աչք մի ունեցիր: Ոչ քո մերձավորի կնոջ վրա, ոչ նրա ծառայի վրա, ոչ նրա աղախնու վրա, ոչ նրա եզան վրա, ոչ նրա էշի վրա, ոչ նրա անասունի վրա, ոչ այն ամենի վրա, ինչ քո մերձավորինն է, աչք մի ունեցիր։ (Ելից. 20:17):

եկեղեցի

Աստծո 10 պատվիրանների նշանակությունն ու բացատրությունը

Աստծո 10 պատվիրանները նաև հայտնի են որպես Տասը խոսքեր, որոնք եբրայերեն ասերեթ հադդըվարիմ արտահայտության բառացի թարգմանությունն են։

Այս արտահայտությունը երեք անգամ հանդիպում է Հնգամատյանում (Թորա)՝ Աստվածաշնչի առաջին հինգ գրքերում (Ելք 34։28; 2 Օրենք 4։13; 10։4)։ Հունարենում դրա համարժեք դեկա (տասը) լոգուս (խոսքեր) արտահայտությունից ծագել է «Դեկալոգ», կամ՝ «Տասնաբանյա» տերմինը։

Աստծո 10 պատվիրանները օրենքներ են, որոնք Աստծո կողմից գրվել է երկու քարե տախտակների վրա և Սինա լեռան վրա տվել իր մարգարե Մովսեսին (Ելք 24։12-18)։ Որոնք են Տասը պատվիրանները։ Դրանք թվարկված են Ելք 20:1-17-ում և 2 Օրենք 5։6-21-ում։

Աստծո 10 պատվիրանները: Հիմնական տարբերությունը կայանում է նրանում, որ սրանք աստվածատուր օրենքներ են և տրված են սիրո գաղափարի վրա, այսինքն մարդ-Աստված սիրո և մարդ-մարդ սիրո։

Տասնաբանյա, ըստ Աստվածաշունչ մատյանի՝ Մովսես մարգարեին տրված 10 պատվիրանները շարադրված են Հնգամատյանում։ Մարգարեն այս օրենքները ստացել է Սինա լեռան վրա, Աստծո կողմից Աստծո ձեռքով գրած քարեղեն տախտակների վրա, որոնք պարունակում էին Տասը պատվիրաններ (Ելից գիրք 20, 2-17, Հին Կտակարան, Երկրորդ օրենք 5, 6-21)։

աղոթք

10 պատվիրանների նշանակությունը մեծ է ոչ միայն հոգևոր, այլ նաև մշակութային և պատմական տեսանկյունից։ Դրանք օգնել են ձևավորել քրիստոնեական հասարակության արժեքային համակարգը՝ ազդելով նաև արդի իրավական և բարոյական նորմերի վրա։ Յուրաքանչյուր պատվիրան իր մեջ ներառում է կյանքի կոնկրետ ոլորտների հստակ կարգավորումներ՝ սկսած Աստծո հանդեպ վերաբերմունքից, մինչև ընտանիքի, հասարակության և անձնական հարաբերությունները։

Մարդիկ հաճախ որոնում են պատվիրանների բացատրությունն ու նշանակությունը՝ հասկանալու, թե ինչպես կիրառել դրանք ժամանակակից կյանքում։ Օրինակ, պատվիրանները սովորեցնում են հարգել ծնողներին, չգողանալ, չխաբել և այլ սկզբունքներ, որոնք այսօր էլ շարունակում են մնալ կարևոր և արդիական։

Հիշիր Աստծո 10 պատվիրանները, որպեսզի սուրբ պահես այն։