Մամուլ

Ալեն Սիմոնյանը «ՔՊ» ջոկատով մեկնեց առաջնագիծ (ֆոտո)

Ալեն Սիմոնյանը «ՔՊ» ջոկատով մեկնեց առաջնագիծ (ֆոտո)

Վարչապետի երեկվա կոչից հետո մի շարք համայնքների ղեկավարներ հայտնեցին կամավորական ջոկատներ ձեւավորելու եւ առաջնագիծ մեկնելու մասին: 

Hraparak.am-ին հայտնի դարձավ, որ մինչ համայնքապետարանները զբաղվում են մարդկանց հավաքագրելով, կեսգիշերն անց ձեւավորվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին ջոկատը, որն արդեն մեկնել է Հայաստանի հարավ-արեւելյան սահման:

Ալեն Սիմոնյան ջոկատ

Այս պահին ՔՊ ջոկատի կազմի մեջ են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, պատգամավորներ Սիփան Փաշինյանը, Ռուբեն Ռուբինյանը, Հայկ Գեւորգյանը, Վահագն Հովակիմյանը եւ այլք:

Կիսվել էջում