Պատրաստ ենք զինվորագրվելու․ Վանաձորի քաղաքապետ
Պատրաստ ենք զինվորագրվելու․ Վանաձորի քաղաքապետ
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Վանաձորի քաղաքապետարանի վարչակազմը՝ տեղակալներ, աշխատակազմի քարտուղար, բաժնի պետեր և անձամբ ես, պատրաստ ենք զինվորագրվելու Հայրենիքի պաշտպանության գործին:
Մեր աշխատակիցներին, ավագանու անդամներին և համաքաղաքացիներին կոչ եմ անում սեղմ ժամկետներում որոշում կայացնել և դիմել մեզ»։
Հավելենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել էր Հայ ժողովրդին՝ այնուհետև կիսվել էր ֆեյսբուքյան էջում, այդ ամենի համար ինչ է անհրաժեշտ՝
Քայլ 1. Ձեւավորել կամավորական ջոկատ (նվազագույնը 30 հոգի):
Քայլ 2. Ընտրել հրամանատար:
Քայլ 3. Դիմել հրամանատարի բնակության վայրի զինկոմիսարիատ:
Քայլ 4. Զորամասերից մեկում անցնել ներդաշնակում, պատրաստում:
Քայլ 5. Մեկնել հայրենիքի պաշտպանության առաջնագիծ:
Քայլ 6. Հաղթել: