Արցախի հարավային ուղղությամբ թշնամին շրջափակման մեջ է ընկել և մինչև վերջին զինվորն ու զինտեխնիկան ոչնչացվել է
Արցախի հարավային ուղղությամբ թշնամին շրջափակման մեջ է ընկել և մինչև վերջին զինվորն ու զինտեխնիկան ոչնչացվել է
Արցախում կիրառվել է դոնբասյան մարտավարությունը: Այս մասին իր էջում գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա» ռուսական թերթի լրագրող Ալեքսանդր Կոցը։
«Ադրբեջանական զորքերի` թուրք խորհրդատուների կողմից հրահրվող ձգտումը՝ Անկարային ու Բաքվին զեկուցել ռազմական գործողությունների ընթացքում Լեռնային Ղարաբաղում հնարավորինս շատ քաղաքներ ու գյուղեր գրավելու մասին, փորձը ադրբեջանական կողմի համար ձախողմամբ է ավարտվել Զանգելանի (Կովսական) ուղղությամբ, որտեղ, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հանդիսավորապես բարձրացվել էր ադրբեջանական դրոշը:
Այս ամենի արդյունքը դարձավ ադրբեջանական որոշ ստորաբաժանումների շրջափակումը. արցախյան հրետանու ջախջախիչ կրակ, ոչնչացված և վիրավոր ադրբեջանցի զինվորականներ, անշունչ մարմիններ, այրված տեխնիկայի մնացորդներ:
Հակառակորդը հետ է շպրտվել Խուդաֆերինի ջրամբարի տարածքից: Սա իսկական դոնբասյան սցենարով շրջափակում է և ադրբեջանական երկրորդ բլիցկրիգի տապալում»: