Ժիրայր Սեֆիլյանը կամավորների հետ կմեկնի առաջնագիծ․ այն արդեն համաձայնեցված է Պաշտպանության նախարարության հետ
Ժիրայր Սեֆիլյանը կամավորների հետ կմեկնի առաջնագիծ․ այն արդեն համաձայնեցված է Պաշտպանության նախարարության հետ
Այ մասին հայտնում են Սասնա Ծռեր համահայկական շարժման ֆեյսբուքյան էջից։
«ԿԱՄԱՎՈՐԱԳՐՈՒՄ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ կամավորագրումն արդեն համաձայնեցված է Պաշտպանության նախարարության հետ։
Կամավորների մարտական պատրաստումը կազմակերպվում է զորավարժարանում՝ փորձառու հրահանգիչների միջոցով։
Եթե դեռ չեք կամավորագրվել, կարող եք գրանցվել էլեկտրոնային մեխանիզմով (տե՛ս ստորև), ինչպես նաև «Սասնա Ծռեր» համահայկական շարժման գրասենյակում (Ալեք Մանուկյան 5/5, մուտքը՝ Սայաթ Նովա պողոտայի կողմից)», նշված է հաղորդագրության մեջ։