Մամուլ

Միլան քաղաքն ընդունեց Արցախի Անկախությունը

Միլան քաղաքն ընդունեց Արցախի Անկախությունը

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Երեկ երեկոյան հրատապ միջնորդությամբ Միլանի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց Արցախի անկախությունը եւ, ինչպես նշված է միջնորդության մեջ, հանձնարարեց Միլանի Քաղաքապետին և քաղաքի գործադիր իշխանություններին.

«խնդրել Իտալիայի ազգային իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես քաղաքակրթության ակտ, որը կարող է հանգեցնել ոչ միայն արդարության իրագործմանը, այլ վերջ դնել լռությանը, որը վաղուց դառնում է հանցագործության մեղսակցություն»:

միլան արցախ

Շնորհակալ ենք այս ողջ գործընթացը նախաձեռնած քաղաքային խորհրդի անդամներին, հատկապես` Մաթեո Ֆորտեին, կոչ եմ անում նրա էջում հայտնել Ձեր երախտագիտությունը, այս հղումով»:

Նշենք, որ ֆեյսբուքյան իր էջում Մաթեո Ֆորտեն գրել է. «Հայաստանի հյուպատոսի պատվավոր ներկայությամբ քաղաքային խորհուրդը քիչ առաջ հավանություն տվեց թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող եւ Արցախի Հանրապետությունը ճանաչող իմ նախաձեռնությանը: 1997-ից հետո, երբ քաղաքային խորհուրդը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, Միլանը կրկին բացում է ճանապարհը»:

Կիսվել