Արցախում կասետային ռումբից վնասված մեքենայի վարորդը մահացել է
Արցախում կասետային ռումբից վնասված մեքենայի վարորդը մահացել է
Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հումանիտար հրադադարի հերթական խախտումը գրանցվեց ժամը 19։00-ին։
«Նշանակետում Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքն է։
Ադրբեջանը «Սմերչ» կասետային ռումբերով հրթիռակոծել է համայնքը, նախնական տվյալներով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ»,- ասված էր Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածած հայտարարության մեջ։