Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը ամբողջությամբ լուսավորվել է հայկական դրոշի գույներով․ Քիմ Քարդաշյան
Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը ամբողջությամբ լուսավորվել է հայկական դրոշի գույներով․ Քիմ Քարդաշյան
Լոս Անջելեսի քաղաքապետարանն այսօր լուսավորվել է հայկական դրոշի եռագույնով՝ որպես Հայաստանի եւ Արցախի ժողովրդին համերաշխության նշան:
Եռագույնով լուսավորված շենքի լուսանկարով իր ինստագրամի էջում կիսվել է նաեւ աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը: Քիմը աշխարհին ցույց է տվել, թե ինչքան միասնական ենք մենք սփյուռքով։
Հիշեցնենք, որ վերջին օրերին ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի եւ անաչառ հրապարակումների պահանջով Լոս Անջելեսում շարունակվում են լայնամասշտաբ, բազմամարդ ցույցերը տեղի հայ համայնք կողմից:
Լոս Անջելեսում ավելի քան 150,000 կալիֆորնիահայեր բողոքի ցույցի էին դուրս եկել՝ ընդդեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի: «Հաղթանակի երթը» Լոս Անջելեսի հայ համայնքի միասնության հզոր դրսևորումն էր՝ ի պաշտպանություն հերոսաբար մարտնչող Արցախի ու Հայաստանի»: