Վահան Բադասյանի վիճակը բավարար է. սկսել է քայլել, խոսել
Վահան Բադասյանի վիճակը բավարար է. սկսել է քայլել, խոսել
Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը շարունակում է գտնվել հիվանդանոցում: Factor TV-ի հետ զրույցում Հանրապետական հիվանդանոցի վիրաբուժության գծով փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանը տեղեկացրեց.
«Վահան Բադասյանի վիճակը բավարար է. երեկ Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է ընդհանուր բաժանմունք: Նա սկսել է քայլել, շփվել: Բժշկի խոսքով՝ այս շրջանում նոր վիրահատության կարիք չկա, ավելի շատ վերականգնողական բուժում է լինելու»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վահան Բադասյանը վիրավորվել էր մարտի դաշտում՝ Արցախի ամբողջ երկայնքով սեպտեմբերի 27-ից ընթացող լայնամասշտաբ պատերազմի ընթացքում:
Նա վիրավորում էր ստացել գանգոսկրի շրջանում։ Ուղեղը վնասված չէր։ Բադասյանը վիրահատվել էր Արցախում, ապա՝ տեղափոխվել Երևան: