20-ամյա Էլֆիկը նահատակվել է փրկելով երկու ընկերների կյանքը
20-ամյա Էլֆիկը նահատակվել է փրկելով երկու ընկերների կյանքը
Aravot.am-ը գրում է․ Արցախյան պատերազմում նահատակվել է Շիրակի պետական համալսարանի իրավագիտություն մասնագիտության 1-ին կուրսի ուսանող Էլֆիկ Մկրտիչի Ավետիսյանը։
Ինչպես տեղեկանում ենք համալսարանի պաշտոնական կայքից, 20-ամյա Էլֆիկ Ավետիսյանը Շիրակի մարզի Հայկավան համայնքից է, ժամկետային զինծառայող։
Համալսարանի սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի դեկան Օֆելյա Հովհաննիսյանն Aravot.am-ին պատմեց, որ Էլֆիկը առաջադրանք կատարելիս է եղել, երբ տեսել է երկու ընկերների կյանքին վտանգ է սպառնում, կանգնել է դիրքում, որ զգուշացնի նրանց, իրեն են կրակել, ընկերները փրկվել են։
Օֆելյա Հովհաննիսյանը նրան բնութագրում է որպես շրջահայաց, հավասարակշիռ ու պատասխանատու անձնավորության։