Մամուլ

Արցախում զոհված 19-ամյա Կարենը սիրած աղջիկ ուներ, նշանվել էին, ու խոստացել էր գար ու մեծ հարսանիք պիտի աներ

Արցախում զոհված 19-ամյա Կարենը սիրած աղջիկ ուներ, նշանվել էին, ու խոստացել էր գար ու մեծ հարսանիք պիտի աներ

Ճանաչենք մեր անմահացած հերոսներին

Արցախյան մարտերում զոհված՝ հերոս 19-ամյա Կարեն Գասպարյանը Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղից էր:

Կարենի ուսուցիչներից մեկը պատմեց, որ Կարենը յուրահատուկ տեսակ էր. «Լուսավոր, միշտ օգնող, մեզ շատ հարազատ մարդ՝ ով հերոսաբար կռվեց թշնամու դեմ և ընկավ Հերոսի մահով։ Կարենը դպրոցի այն աշակերտներից է եղել՝ ումից միշտ օրինակ վերցնելու բան կար։ Միշտ որևէ հարց ունենալու դեպքում դիմում էինք իրեն, ամեն ինչ կարողանում էր շուտ հարթել:

karen gasparyan zinvor

Դպրոցում բոլորի թև ու թիկունքն էր, դպրոցի այգու ծառերը նա էր տնկել, իսկ հիմա ամեն ծառ ու թուփ իրեն է հիշեցնում։ Ուներ սիրած աղջիկ, նշանվել էին… Իր սերը թողեց կիսատ… Խոստացել էր գար ու մեծ հարսանիք պիտի աներ, միշտ պատկերացնում էինք, թե ինչ ուրախ պիտի անցներ, բայց ավաղ, ամեն ինչ մի օրում փոխվեց…

Մեր կորուստը շատ մեծ է, մենք կորցրել ենք լավ ընկերոջ, բայց և գիտակցում ենք, որ նա իր կյանքը տվել է հայրենիքին՝ հանուն բոլորիս…»: 

Կիսվել