19-ամյա երեք նահատակներ՝ Ազատան համայնքից․ նրանց աճյունները հողին կհանձնեն պանթեոնում
19-ամյա երեք նահատակներ՝ Ազատան համայնքից․ նրանց աճյունները հողին կհանձնեն պանթեոնում
Aravot.am-ը գրում է. Արցախյան պատերազմում հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերեցին Շիրակի մարզի Ազատան համայնքի երեք երիտասարդներ՝ Էրիկ Ազատյանը, Գևորգ Հունոյանը ու Հրաչ Մահտեսյանը։
Նրանց աճյունները հողին կհանձնեն պանթեոնում, որը հատուկ կառուցել են հերոսների համար։ Այս մասին մեզ ասաց Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանը։ Նա ասաց, որ նահատակներից Էրիկ Ազատյանը ծառայել է իր հարազատ եղբոր հետ՝ նույն զորամասում, մարտերի ժամանակ նա վիրավորվել է, բուժօգնություն են ցուցաբերել, սակայն մահացել է։
«Զինակիցները տեսել են, որ վիրավորներին տեղափոխել են Ստեփանակերտ, բայց նրան սավանով ծածկել են։ Հարազատները փնտրում էին նրան ու չէին գտնում»,- ասաց համայնքապետը։ Էրիկը 2001 թվականին է ծնվել, հայրն արտագնա աշխատանքի էր մեկնում, մայրը` տնտեսային տնտեսուհի է, տանը նաև տատիկ ունեն։ Համայնքապետն ասաց, որ Հրաչ Մահտեսյանն էլ ծնվել է 2001 թվականին, վեց-յոթ ամսվա զինծառայող էր, նրանք էլ երկու եղբայրներ են, նա տան մեծ տղան է։
Նահատակված Գևորգ Հունանյանն էլ 19 տարեկան է, նրանք ևս երկու եղբայրներ են՝ համեստ, շնորհքով ընտանիքից, եղբայրն արտագնա աշխատանքի մեջ է։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում