Ադրբեջանում թափ է առնում խռովությունների մեծ ալիք (Տեսանյութ)
Ադրբեջանում թափ է առնում խռովությունների մեծ ալիք
Ադրբեջանի իշխանությունները ծայրաստիճան անհանգստացած են բնակչության շրջանում ամեն օր աճող հակակառավարական ակցիաներից: Այս մասին գրում է FreeAzerbaijan.org-ը:
Աղբյուրը գրում է, որ հավաստի տեղեկությունների համաձայն ՝ իշխող ռեժիմն արդեն սկսել է նախապատրաստվել՝ կանխելու հնարավոր առաջիկա հանրահավաքները. ուժեղացնում են ոստիկանության և ներքին զորքերի աշխատանքը:
Ըստ Ադրբեջանի ՆԳՆ Free Azerbaijan-ի աղբյուրի՝ հավաքները ցրելու համար ոստիկանությանը տրամադրվել են տեխնիկական միջոցների մեծ պաշարներ:
Ինչպես գրում է աղբյուրը՝ ժողովուրդը դժգոհ է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքից, և զինադադարի մասին համաձայնագրի լուրն ընկալվում է որպես ռազմական արշավի ձախողում:
«Պարզվեց, որ զոհերի թիվն զգալիորեն ավելի շատ է, քան մարդիկ սպասում էին: Դիակների փոխանակումը կարող է բացահայտել Ի. Ալիևի սուտը, թե իբր մեր կողմը հայերից անհամեմատ ավելի քիչ կորուստներ է ունեցել: Մեր քաղաքացիները վրդովված են, որ Հայաստանի Պաշտպանության նախարարությունն ամեն օր հրապարակում է իր կորուստների թիվն ու անունները, իսկ ադրբեջանական կողմը շարունակում է թաքցնել մեր զոհերի մասին տեղեկությունները: Մեր կորուստների մասին մեր բնակչությունը տեղեկանում է սոցիալական ցանցերից, որտեղ մարդիկ տեղադրում են լուսանկարներ և տեսանյութեր մեր զինվորների հուղարկավորության մասին»,- գրում է օնլայն պարբերականը:
Սոցցանցերի ադրբեջանական հատվածի օգտատերերը սկսել են միմյանց կոչ անել միավորվել և իրենց բողոքն արտահայտել հանրահավաքների ընթացքում:
«Ակնկալվում է, որ մեծ թվով փախստականների հոսք Գյանջայից, Թարթառից, Բարդայից և երկրի տարբեր շրջաններից դեպի Բաքու նույնպես բողոքի ցույցեր կանցկացնի: Արդեն երեկ Խիրդալան քաղաքում մարդկանց կուտակումներ կային, ովքեր ցանկանում էին մեկնել Բաքու, սակայն ոստիկանության աշխատակիցները փակել էին ճանապարհը և կանխել նրանց տեղաշարժը:
Իշխանությունները քաջ գիտակցում են, որ երբ մեր կորուստների իրական թվերը հրապարակվեն, բողոքների ալիքը վերահսկելը գրեթե անհնար կլինի: Ժամանակ շահելու համար մեր իշխանությունները կարող են շարունակել ռազմական գործողությունները՝ հայկական կողմին մեղադրելով հրադադարը խախտելու մեջ: Այսպիսով, Ալիևը հույս ունի գոնե հաջողությունների հասնել ռազմի դաշտում, որպեսզի կորուստների այդպիսի ահռելի քանակը արդարացված լինի»,- գրել է Free Azerbaijan-ը:
Տեսանյութը ստորև