Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Չավուշօղլուի հետ
Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Չավուշօղլուի հետ
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երկու հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր գործընկերոջ՝ Մեւլյութ Չավուշօղլուի հետ։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Նախարարաները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրադրությունը։
Ռուսական դիվանագիտական գերատեսչության ղեկավարը թուրք գործընկերոջը ներկայացրել է Մոսկվայում տեղի ունեցած Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ բանակցությունների արդյունքների մասին։
Չավուշօղլուն ասել է, որ ուշադրությամբ հետեւում են զարգացումներին, որոնք ծավալվում են Ղարաբաղյան հակամարտության ճակատում։