Մամուլ

Առաքել Մովսիսյանը 10 օր է ինչ որդուց որեւէ տեղեկություն չունի

Առաքել Մովսիսյանը 10 օր է ինչ որդուց որեւէ տեղեկություն չունի

ArmLur.am-ը գրում է․ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը 10 օր է ինչ որդուց որեւէ տեղեկություն չունի: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց նախկին պատգամավորը, նշելով, որ ինչպես մյուս երեխաները այդպես էլ իր որդին. «Կներեք այլ բան չեմ կարող ասել տեղս հարմար չէ, Աստված պահապան բոլոր զինվորներին»:

Հիշեցնենք, որ Դավիթ Մովսիսյանն անցնում էր ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան գործով։ Քննչական կոմիտեի տվյալների համաձայն, 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը:

Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել էին Ավագյանի համածառայակիցներ Դ.Մովսիսյանը, Խ.Գասպարյանը, Ս.Ավետիսյանը:

Նախաքննության ընթացքում, շարքայիններ Դ. Մովսիսյանին, Խ.Գասպարյանին և Ա.Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց էչ ընտրվել կալանավորումը: Ավելի ուշ Դավիթին ազատ արձակեցին եւ տեղափոպեցին առավել բարդ զորամաս եւ վերջինիս հայրը որդու մասին 10 օր է որեւէ տեղեկություն չունի :

Կիսվել