Ռազմական ուղղաթիռ տանող բեռնատար է վթարի ենթարկվել
Ռազմական ուղղաթիռ տանող բեռնատար է վթարի ենթարկվել
Թբիլիսիում Սամգորիի շրջանում բախվել են ռազմական ուղղաթիռ տանող բեռնատարը եւ ավտոբուսը, հայտնում է Sputnik-Վրաստանը:
Բախման լուսանկարը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ընդդիմության առաջնորդ Իրակլի Աբեսաձեն: Ըստ Formula TV հեռուստաալիքի՝ պատահարի հետեւանքով զոհեր չեն եղել:
Վրաստանի ՆԳՆ-ն հաստատել է բախման փաստը, ինչպես նաեւ վարչական իրավախախտում է արձանագրել՝ «վարորդի կողմից ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու մասին, ինչը հանգեցնում է թեթեւ վնասվածքների» հոդվածով: