Ուկրաինան պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին
Ուկրաինան պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կուսակցությունը հայտարարել է Բաքվին ռազմական օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին: Կիևը պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին:
Այդ մասին «Украина 24» ալիքի եթերում հայտարարել է Գերագույն ռադայի պատգամավոր, «Слуга Народа» կուսակցություան անդամ Լյուդմիլա Մարչենկոն:
«Ուկրաինան այսօր պատրաստ է աջակցել Ադրբեջանին` տարբեր իրավիճակներում: Խոսքը և՛ ռազմական, և՛ հումանիտար աջակցություն մասին է, եթե հետագայում կլինի դրա անհրաժեշտությունը», – ասել է նա: Մարչենկոն համոզմունք է հայտնել, որ «եթե հարցը սրվի` Ուկրաինան անտարբեր չի անցնի»: