Եթե Ղարաբաղում պատերազմ է, ապա ՄԱԿ-ի գործը ամենահրատապ կերպով միջամտելն է․ Վլադիմիր Պոզներ
Եթե Ղարաբաղում պատերազմ է, ապա ՄԱԿ-ի գործը ամենահրատապ կերպով միջամտելն է․ Վլադիմիր Պոզներ
Այս մասին լրագրող Վլադիմիր Պոզներ գրել է իր պաշտոնական կայքում:
«Ինձ շատերն են խնդրում են խոսել Ադրբեջանի և Հայաստանի միջև ղարաբաղյան հակամարտության մասին: Ավելի ճիշտ, այդ մասին շատ հայեր են խնդրում: Ադրբեջանցիների կողմից նման խնդրանքներ չեն եղել:
Ցանկացած հայտարարություն ունի երկու կողմ: Առաջինը հուզական է: Ես շատ եմ եղել Հայաստանում, ունեմ շատ հայ ընկերներ, շատ լավ հիշում եմ, թե ինչ է տեղի ունեցել 1915թ., այն, ինչ շատ երկրներ ճանաչել են Թուրքիայի կողմից որպես Հայոց ցեղասանություն, տեղյակ եմ Ադրբեջանի նախագահի մի շարք հայտարարություններին` կապված Հայաստանի գոյության իրավունքի հետ: Զգացմունքային առումով ես Հայաստանի կողմից եմ:
Սակայն կա երկրորդ կողմ, որը պահանջում է իրավիճակի բացարձակ հավասարակշռված, օբյեկտիվ գնահատում: Դրանում չի կարող լինել «կողմ» կամ «դեմ»: Ցավոք, ես չեմ կարող նման գնահատական տալ, քանի որ այս իրավիճակը ես բավականաչափ լավ չեմ հասկանում, լավ չեմ տիրապետում, ես ոչ միայն մասնագետ չեմ հանդիսանում, այլ ինչ-որ իմաստով, գոնե որպես լրագրող, այդ հարցով զբաղվող մարդ:
Եթե Ղարաբաղում պատերազմ է, ՄԱԿ-ի գործը ամենահրատապ կերպով միջամտելն է: Եթե որևէ երրորդ երկիր միջամտում է, միջազգային հանրության գործը ամենավճռական կերպով, խիստ պատժամիջոցների սպառնալիքի տակ, այդ գործողությունները դադարեցնել պահանջելն է:
Վերջապես, կարևոր է երկու հակամարտող երկրների ղեկավարներին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել և նրանց ստիպել խաղաղ լուծում տալ այս բարդ խնդրին»,- գրել է Պոզները: