Երևանում գարդասիլի պատվաստումից հետո անչափահաս աղջիկ է կուրացել
Երևանում գարդասիլի պատվաստումից հետո անչափահաս աղջիկ է կուրացել
Patinfo.am-ը գրում է. Երևանում սեպտեմբերի 14-ին գարդասիլի պատվաստումից հետո ամբողջական կուրացման ախտանիշով հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակչուհի՝ 2003 թվականին ծնված աղջիկը (անհատական տվյալները չենք հրապարակում՝ հաշվի առնելով նրա անչափահաս լինելը)։
«Փաստինֆո» լրատվականին մոտ կանգնած աղբյուրները հաստատում են՝ աղջնակը հիվանդանոց է տեղափոխվել նախնական տեղեկություններով՝ նյարդաբանական խնդիրներով, սակայն համապատասխան հետազոտությունների ենթարկելուց հետո, վերջինիս մոտ այդ վարկածը չի հաստատվել՝ նյարդաբանական խնդիրներ չեն հայտնաբերվել։
Ըստ լրատվամիջոցին փոխանցված տեղեկությունների, աղջիկը կուրացել է անմիջապես գարդասիլային պատվաստում ստանալուց հետո, որն անցկացվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնի պոլիկնիլիկայում։
«Փաստինֆո» լրատվականը կապ հաստատեց բժշկական կենտրոնի հետ, որտեղ այս պահին գտնվում է պատվաստումից տուժած աղջիկը։ Բժշկական կենտրոնի լրատվական բաժնից մեզ տեղեկացրին, որ կուրացման ախտանիշով 2003 թվականին ծնված աղջիկն իրենց մոտ է տեղափոխվել երկուշաբթի օրը, անցել է համապատասխան հետազոտություններ, երկու հետազոտություններ նա կանցնի վաղը, որից հետո կտեղափոխվի այլ հիվանդանոց՝ հետազոտությունների և բուժման կուրսը շարունակելու համար։