Ազատ խոսք

Դասատուների դրական արդյունք ունեցողների մի մասը վերահանձնել է թեստերը մասնավոր լաբորատորիաներում և նախնական արդյունքը հերքվել է

Դասատուների դրական արդյունք ունեցողների մի մասը վերահանձնել է թեստերը մասնավոր լաբորատորիաներում և նախնական արդյունքը հերքվել է

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դասատուների թեստավորումն ավարտել չհասցրին, ավելին՝ դրական արդյունք ունեցողների մի մասն էլ վերահանձնել են թեստերը մասնավոր լաբորատորիաներում և նախնական արդյունքը հերքվել է, բացասական է եկել 2-րդ պատասխանը։ Ու ոչ ոք չի ցանկանում պատասխանատվություն վերցնել թեստավորման ոլորտի կատարյալ բարդակի համար։

2. Դպրոցներում է քաոս (բացի այն մասնավոր դպրոցներից, որոնք ի սկզբանե չէին սպասել ԿԲԴՍՄ նախարարության ցուցումներին)։ Այս ոլորտում էլ է կատարյալ բարդակ։

3. Բարդակ է նաև համալսարանում, բյուրոկրատական քաշքշուկներից սկսած, վերջացրած, որ ուսանողները խաբար չեն ինչպես են դաս անելու, որ դասն են անելու և այլն։ Մեկ բառով եթե նկարագրենք… Այո, գուշակեցիք. բարդակ։

Ովքե՞ր են այս համատարած բարդակի պատասխանատուները.

Նիկոլ, Արսեն Թորոսյան, Արայիկ Հարությունյան ևն։ Բոլորին էլ շատ լավ ճանաչում եք։

Ի դեպ, երեկ Հայաստանում ռեկորդային թվով թեստեր են արվել, բայց ո՞ւմ տանձին է այդ ռեկորդը, եթե մարդիկ հետո մասնավոր լաբերում թեստ են հանձնում ու հակառակ արդյունքը ստանում։ Մարտից սեպտեմբեր՝ կես տարուց ավել է չկարողացան թեստերի հարցը նորմալ լուծել։

Դեկտեմբերին կլրանա երկու տարին, ինչ համալսարանը ռեկտոր չունի։ Համարյա երկու տարի է իշխանությունները չեն կարողացել իրենց իսկ հրահրած ճգնաժամը հանգուցալուծել։

Ինչո՞վ է զբաղված այս բարդակի գլխավոր ճարտարապետը։ Հավի բդիկներ է խորովում երեխեքի համար ու Ֆեյսբուքում լուրեր է դնում»։

Կիսվել