Նիկոլ Փաշինյանը «հարամ է արել» Սեյրան Սարոյանի ծնունդը
Նիկոլ Փաշինյանը «հարամ է արել» Սեյրան Սարոյանի ծնունդը
Hraparak.am-ը գրում է. Երեկ հայրենի Մարտունու շրջանի Արծվանիստ համայնքի պապական տանը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը նշել է ծննդյան 52-ամյակը։ Տեւական ժամանակ առողջական խնդիրներ ունեցող Սարոյանը որոշել է ծնունդը նշել պապենական տան բակում, որտեղ նաեւ մատուռ է կառուցված ու Սարոյանների համար տարիներով որպես սրբատեղի է ծառայել։
«Երեկոյան յոթի կողմերը այդ տան մոտով Արծվանիստի եկեղեցի է գնացել արձակուրդի մեջ գտնվող վարչապետն ընտանիքի հետ։ Տեսնելով ճանապարհին տասնյակ ավտոմեքենաներ եւ լսելով քեֆ-ուրախության ձայներ, Նիկոլ Փաշինյանն արագ ահազանգել է մարզային ոստիկանապետին, վերջինս էլ շքախմբով եկել է վարչապետի հանձնարարականը կատարելու։
Ծննդյան միջոցառումը դադարեցվել է եւ ոստիկանները գործի են անցել՝ ստուգելու՝ պահե՞լ են արդյոք պարետի սահմանած կանոնները՝ խնջույքի մասնակիցների, հեռավորության եւ այլնի հետ կապված։
«Դեպքի վայր» է «թափվել» ողջ Արծվանիստի բնակչությունը, ականատեսներից մեկը պատմեց, որ տասնյակ արձանագրություններ են կազմել, սակայն գեներալի հյուրերից մեկը հավաստիացրեց, որ խոսքը 5-6 արձանագրության մասին է, հյուրերի ընդհանուր թիվը չի գերազանցել 50-ը։ Ներկա է եղել նաեւ եկեղեցու սպասավորը, որի անունը մենք առայժմ չենք պարզել, սակայն տեղյակ ենք, որ Փաշինյանն անձամբ զանգահարել է Մայր Աթոռ եւ Վեհափառին հորդորել է կարգի հրավիրել եկեղեցու սպասավորներին։
Ծնունդին մասնակցել են նաեւ երգիչ Ալիկ եւ Արա Ավետիսյան եղբայրները, ինչպես նաեւ գեներալի ազգական Սարոն։ Ոստիկանների այցից հետո գեներալի ինքնազգացողությունն ու տրամադրությունը վատացել է եւ նա տուն է գնացել»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում