ՄամուլՏեսանյութ

Մի քանի օրից ՀՀ-ում կարանտին կսահմանվի․ օրենքն ընդունվեց

Մի քանի օրից ՀՀ-ում կարանտին կսահմանվի․ օրենքն ընդունվեց

Ազգային ժողովը երկրորդ վերջնական ընթերցմամբ ընդունեց «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակաբանական անվտանգության ապահովման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի փաթեթը։

Քվեարկության ընթացքում 70 պատգամավոր կողմ քվեարկեց օրենսդրական նախաձեռնությանը, դեմ հանդես եկան 19 պատգամավոր՝ ԲՀԿ և ԼՀԿ կուսակցության պատգամավորները։

Օրենսդրական նախաձեռնության մեջ ասվում է, որ վարակիչ հիվանդությունների բռնկման, տարածման եւ արտակարգ իրավիճակների դեպքում առողջապահության ոլորտում լիազորված պետական ​​մարմնի առաջարկով` մարզպետի կամ քաղաքապետի կողմից, համապատասխան վարչատարածքային վարչությունում կարող է կարանտին մտցվել:

Կիսվել