Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ։
«Ռուսաստանում Ձեզ գիտեն որպես ականավոր պետական գործչի, որը շատ բան է արել նորանկախ Հայաստանի զարգացման համար: Մենք բարձր ենք գնահատում Ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային կապերի ամրապնդման գործում:
Անկեղծորեն ցանկանում եմ ձեզ, սիրելի Ռոբերտ Սեդրակովիչ՝ քաջառողջություն, ոգու ամրություն և տոկություն»,- ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում: