Մամուլ

Ինչպես կարող են ՀՀ քաղաքացիները ցամաքային ճանապարհով գալ Հայաստան

Ինչպես կարող են ՀՀ քաղաքացիները ցամաքային ճանապարհով գալ Հայաստան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հրապարակել է ՀՀ կառավարությունից ստացված պատասխանը՝ ՀՀ քաղաքացիներին ցամաքային սահմանով իրենց մեքենաներով և շարժական գույքով, ոստիկանական ուղեկցությամբ ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ վրացական կողմի հետ բանակցելու առաջարկության վերաբերյալ։

«Դիվանագիտական լեզվով ասում են` ՈՉ կամ ուղղակի մերժում…

Ինչպես նախապես խոստացել էի, հրապարակում եմ ՀՀ կառավարությունից ստացված պատասխանը՝ մեր քաղաքացիներին ցամաքային սահմանով իրենց մեքենաներով և շարժական գույքով, ոստիկանական ուղեկցությամբ ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ վրացական կողմի հետ բանակցելու առաջարկության վերաբերյալ»,- գրել է պատգամավորը՝ հրապարակելով նաև Կառավարության պատասխանը։

Համաձայն պատասխանի՝ ՀՀ քաղաքացիները կարող են Վրաստանի տարածքով և՛ Ռուսաստանից Հայաստան, և՛ Հայաստանից Ռուսաստան տարանցել միմիայն ավտոբուսներով, իսկ նրանց ավտոմեքենաներն՝ ավտոքարշակներով:

ԼՀԿ
Կիսվել