ՄամուլՏեսանյութ

«Շատ կարևոր զրույց ունեմ ծնողների հետ»․ Արայիկ Հարությունյան (Տեսանյութ)

«Շատ կարևոր զրույց ունեմ ծնողների հետ»․ Արայիկ Հարությունյան (Տեսանյութ)

Այս մասին, ուսումնական տարվա մեկնարկի վերաբերյալ կազմակերպական մի շարք դրույթներ ներկայացնելուց հետո Ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Սիրելի ծնողներ, այս օրերին, եւ 2018-ից սկսած դուք ունեք ամենաազգային իշխանությունը եւ կառավարությունը։ Ամենաազգային, որը հարգում է իր ազգայինը, իր ավանդույթները, եւ այդ ազգայինի հիմքի վրա ձեւավորում է ապագայի այնպիսի քաղաքացի, որն ասելիք է ունենալու 21-րդ դարում, եւ Հայաստանի Հանրապետությունը նորովի է ներկայացնելու ամբողջ աշխարհում՝ իր գիտությամբ, կրթությամբ, ուժեղ բանակով։

Դրա համար մեզ անհրաժեշտ է ուժեղ դպրոց, հենված ազգային ավանդույթների վրա։ Էս խավարամիտների բանակը, որ հիմա պայքարում է մեր իշխանության, այն փոփոխությունների դեմ, որ հիմա են տեղի ունենում․․․ Եթե վերցնեք ու կարդաք առարկայական չափորոշիչները՝ դուք ինքներդ կհասկանաք, թե որքան ազգակենտրոն են դրանք, որքան են հենված ազգային արժեքների, ինքնության վրա, ինքներդ էդ ամեն ինչում կհամոզվեք։

Եվ բոլոր այն պնդումները, որ արվում են․․․ մեզ ասում են՝ չեք արձագանքում այդ պնդումներին, մենք ինչպես կարող ենք անընդհատ արձագանքել ստին, կեղծիքներին, որ հնչում են հայտնի գիտնականների շուրթերից, որ ասում են Հայկական լեռնաշխարհ եզրույթն ընդհանրապես հանված է, եւ դրա փոխարեն թուրքական Անատոլիա տեղանունն է դրված, ո՞նց արձագանքենք այս ակհնայտ ստին ու կեղծիքին, որ ասում են՝ նախնական զինվորական պատրաստություն առարկան հանում են, ոնց արձագանքել էդ ստին ու կեղծիքին։

Ոնց արձագանքել, որ ասում են՝ Հայ գրականություն առարկայից հայ բառը հանել ենք։ Ո՞նց արձագանքենք, երբ խաբում են ձեզ, թե ծրագրից հանված է Մեսրոպ Մաշտոց, Նարեկացի, Սայաթ-Նովա։ Ինչո՞ւ են իրենք այդ սուտն ու կեղծիքը տարածում, որ մեզ շեղեն բարեփոխումների օրակարգից, որ մենք անընդհատ ժամանակ ծախսենք, հերքենք, հերքենք, հերքենք․․․ այնպիսի բաներ, որոնք հիմարություն են, մեր քաղաքային սլենգով ասած՝ ախմախություններ են։

Տեսանյութը ստորև

Կիսվել