ՄամուլՏեսանյութ

Պապու կողմից ծեծի ենթարկված երեխաների ընտանիքը մասնակցել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդմանը (Տեսանյութ)

Պապու կողմից ծեծի ենթարկված երեխաների ընտանիքը մասնակցել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդմանը

ԼՈՒՐԵՐ.com-ին հաջողվեց պարզել, որ պապիի կողմից ծեծի ենթարկված 2 երեխաների ընտանիքը մասնակցել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդմանը: Հաղորդումից պարզ է դառնում, որ ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում:

Երեխաների մայրը ապրում է հայրական տանը, հետևաբար երեխաներին ծեծի ենթարկածը երեխաների մայրական կողմի պապիկն է: Երեխաների հետ բնակվում է նաև լուրջ հոգեկան խնդիրներ ունեցող քեռակինը:

Ծեծի ենթարկված երեխաների մայրը ունի 5 երեխա։ «Մայրս ա ստիպել, որ էդքան երեխեք ունենամ»,-տեսանյութում ասել է նա: Երեխաների հայրերը տարբեր են, և նրանցից որևէ մեկը չի բնակվում այդ ընտանիքում:

Հիշեցնենք, որ Տավուշի գյուղերից մեկում 58-ամյա տղամարդու կողմից ծեծի էին ենթարկվել իր երկու թոռնիկները, ինչից հետո նրանց տեղափոխել են Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Տեսանյութը ստորև

Կիսվել