Մամուլ

Նորակառույց շենքերում մրցակցությունը մեծ է․ աշնանը սպասվում է բնակարանների գների լուրջ նվազում

Նորակառույց շենքերում մրցակցությունը մեծ է․ աշնանը սպասվում է բնակարանների գների լուրջ նվազում

Անշարժ գույքի շուկայում առք ու վաճառքի գների նվազում կա, սպասվածից ավելի քիչ է, սակայն գնանկումն անխուսափելի է։ Նորակառույց շենքերում ևս սպասվում է գների նվազում, որովհետև մրցակցությունը մեծ է, նորակառույցներում առաջարկները շատացել են։

Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը։«Նորակառույց շենքերում է կանխատեսվում գների նվազում, քանի որ մրցակցությունը մեծ է։ Առաջարկը շատ է։ Պրոցեսը նոր սկսվում է։ Համաշխարհային տնտեսության անկումը մեր վրա ևս ազդեցություն կունենա։ Մենք առանձին կղզի չենք։ Տեսեք, օրինակ, Մեծ Բրիտանիայի տնտեսությունը երկրորդ եռամսյակում անկում է գրանցել»,- ասաց Դանիելյանը։

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ Հայաստանում այս տարվա երկրորդ եռամսյակում բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ իրականացված առք ու վաճառքի գործարքներն ավելի քան կիսով չափ նվազել են։ Դանիելյանը դա համարում է կորոնավիրուսի հետևանք։ «Տնտեսական ճգնաժամի մեջ է աշխարհը, նաև մենք։

Այդ մեծ ալիքը դեռ մեզ չի էլ հասել։ Մենք, կարծես, սկզբնական ազդակներն ենք ստանում։ Ավելի կխորանա։ Աշնանը, կարծում եմ, ուժեղ գնանկում տեղի կունենա, հատկապես առաջնային շուկայում, նորակառույցներում։ Եկամտային հարկի փոխհատուցման օրենքի հետևանքով գները բարձրացել է։ Կարծես արհեստական առաջարկ է, ձևավորվել։ Առաջարկ շատ կա, գնորդ չկա»,- ընդգծեց ոլորտի ներկայացուցիչը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր գյուղում

Կիսվել