Մամուլ

276 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 41299, գրանցվել է մահվան 5 դեպք

276 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 41299, գրանցվել է մահվան 5 դեպք

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Օգոստոսի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 41299 դեպք, որոնցից 34164-ն` առողջացած, 814-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 6082 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 181.962 թեստավորում:

Հաստատված դեպքեր՝ 276

Առողջացածներ՝ 267

Բացասական թեստերի արդյունքներ՝ 1189

Մահվան դեպքեր՝ 5

Կիսվել