Երևանում քաղաքացին կոտրել է քաղաքապետարանի պատուհանները
Երևանում քաղաքացին կոտրել է քաղաքապետարանի պատուհանները
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։55-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգիշտի 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վրա հարձակում է տեղի ունեցել, ինչի հետևանքով կոտրվել են պատուհանները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները, հերթակամ ահազանգն է ստացվում այս անգամ քաղաքապետարանում ծառայություն կատարող ոստիկանից, ով հայտնում է, որ մի քաղաքացի ոչ ադեկվատ վիճակում կոտրում է քաղաքպետարանի պատուհանները։
ՊՊԾ գնդի ծառայողները Երևանի քաղաքապետարանի մոտից գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով ոստիկանության կենտրոնակամն բաժին են բերման ենթարկում Երևանի բնակիչ՝ 42-ամյա Սարգիս Կ-ին։