ՀՀ ՊՆ-ն թուրքական F-16-ների՝ Հայաստանի սահմանին մոտենալու մասին
ՀՀ ՊՆ-ն թուրքական F-16-ների՝ Հայաստանի սահմանին մոտենալու մասին
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է տարածված տեղեկությունն այն մասին, որ թուրքական F-16 կործանիչները մոտեցել Հայաստանի սահմանին՝ Երեւանից 56 կիլոմետր հեռավորության վրա:
«Ինչ վերաբերում է օդային իրադրությանը, ապա շրջանառվող տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»,- ասվում է այսօր՝ օգոստոսի 3-ին, ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի տարածած հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ավելի վաղ Lenta.ru-ն, վկայակոչելով Avia.pro պորտալը, հաղորդել էր, որ թուրքական առնվազն 2 F-16 կործանիչներ մոտեցել են Հայաստանի սահմանին եւ հետ շրջվել միայն այն ժամանակ, երբ մայրաքաղաք Երեւանից հեռավորությունը 56 կիլոմետր էր: Ըստ կայքի՝ սա արվել է Երեւանին հնարավոր հարված հասցնելու զորավարժության շրջանակում: