Մամուլ

Հակառակորդին Աշոտն ա ծնկի բերել իր եղբոր՝ Ոսկանի հետ. ծառայակիցները՝ դիկուպահարի կրակոցից զոհված 29-ամյա Աշոտի մասին

Հակառակորդին Աշոտն ա ծնկի բերել իր եղբոր՝ Ոսկանի հետ. ծառայակիցները՝ դիկուպահարի կրակոցից զոհված 29-ամյա Աշոտի մասին

Ուրախ, հումորով, տրամադրությունը միշտ բարձր՝ անգամ զայրանալիս․ այսպես են հիշում ծառայակից ընկերները օրերս հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհված պայմանագրային զինծառայող, 29–ամյա կապիտան Աշոտ Միքայելյանին։

«Ասում էինք՝  գոնե մի քիչ տխուր ջղայնացի, որ իմանանք իրոք ջղայնացել ես»,- այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց ընկերներից մեկը։

Վանաձորում այսօր տեղի ունեցավ Աշոտ Միքայելյանի հոգեհանգստի արարողությունը։ Ընկերները հերթ չեն տալիս միմյանց՝ կապիտանի մասին խոսելիս։ Նրա մասին հուշերը միայն դրական են։

«Աշոտին միշտ հիշել ենք իր ժպիտով, ամեն երկրորդ բառը կատակով, իր մարդկությամբ, ազնվությամբ։ Մեր ընկերների մեջ ամենամաքուրն ինքն էր, ամենաազնիվն ու արդարը, իր գործին նվիրված։ Մինչև Աշոտի դեպքը, որ ասում էին՝ ազգի հերոս,  ես ասում էի՝ լավ, տեսնես էդ մարդիկ ինչ ձևի են եղել, որ իրենց հերոս են ասել, բայց Աշոտին իմանալով, այսօր հասկանում եմ, թե հերոսի տեսակը որն է՝ նիրված իր գործին, ազգին, պետականությանը։

Ասում էի՝  Աշոտ, դժվար չի՞ , պոստեր ես բարձրանում, քանի օր ծարավ եք մնացել, ասում էր՝ կարևորն ազգիս համար է։ Ասում էի՝ Աշոտ, ազգը կգնահատի՞ քեզ, ասում էր՝ ինձ պետք չի, որ ազգն ինձ գնահատի, ինձ պետք է, որ ես սրտումս զգամ, որ ես իմ ազգի համար մի բան արեցի։ Հերոսն էդ ձև է լինում, էլ ուրիշ ձև չեմ պատկերացնում, թե հերոսը ոնց պետք է լինի»,- նշեց կապիտանի  ծառայակից ընկերը։

Նրա խոսքով՝ Աշոտի ներկայությունը միայն բավական էր հակառակորդից պաշտպանված զգալու համար.

«Մինչև այդ դեպքը զանգում ասում էին՝ ձեր մոտ խառն ա, ասում էի՝ տղերք, Աշս էնտեղ ա, 15։0 կրում ենք։ Հակառակորդին Աշոտն ա ծնկի բերել իր եղբոր՝ Ոսկանի հետ։ Երկու ախպեր ոնց որ իրանց տունն էին շենացնում, տենց էլ իրար հետ աշխատելով թուրքին էին ծնկի բերում։ Աշոտներ ու Ոսկաններ մեր ազգում շատ կան։ Ինչքան հակառակորդը փորձի ոտնձգության դիմել, այդքան Աշոտներն ու Ոսկաններն իրենց ծնկի են բերելու։ Մենք էլ չլինենք, մեր երեխաներն են անելու»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել