Հայ գործարարն ամուսնացել է հայտնի թուրք երգչուհու հետ
Հայ գործարարն ամուսնացել է հայտնի թուրք երգչուհու հետ
Թուրք հայտնի դերասանուհի Սոնգյուլ Օդենն ամուսնացել է Թուրքիայում ծնված և այնտեղ բնակվող հայի՝ Արման Բիչակչյանի (Արման Բիչակչի) հետ: Այս մասին գրել է «Արևելք» լրատվականը: Թուրքական մամուլը, ներկայացնելով լուրը, նշել է, որ երջանիկ զույգը չորս տարի ընկերություն է արել, հետո ամուսնացել՝ կազմելով գեղեցիկ ընտանիք:
Պսակադրության համեստ արարողությունն իրականացվել է Բեշիկթաշի քաղաքապետարանի ամուսնությունների գրանցման բաժնում:
Արման Բիչակչին գործարար է: Նա աշխատում է աշխարհահռչակ հայ ոսկերիչ Սևան Բիչակչիի հետ, որին անվանում են «Մատանիների տիրակալ»: Արմանը Սևան Բիչակչիի զարմիկն է: Փեսացուի հայրը Պոլսի հայ հոգևորականներից է՝ Տ. Զավեն Բիչակչյանը:
Սոնգյուլ Օդենը 41 տարեկան է: 2005-2007 թվականները թուրքական և արաբական հեռուստատեսությամբ ցուցադրված «Մարգարիտ» հեռուստանովելից հետո դերասանուհուն անվանել են «Արևելյան երազների թագուհի»: