Հայ հայտնիներ, ովքեր վարակվել են կորոնավիրուսով
Հայ հայտնիներ, ովքեր վարակվել են կորոնավիրուսով
Tert.amLife-ը գրում է․ Ամբողջ աշխարհում լայն տարածում գտած կորոնավիրուսը շարունակում է մնալ այս օրերին ամենաքննարկվող թեմաներից մեկը: Վարակը չի խնայում ոչ քաղաքական գործիչներին, ոչ մարզիկներին, ոչ էլ դերասաններին ու երգիչներին: Մինչ շատերը թերահավատորեն են վերաբերվում վիրուսի գոյությանը, օրեցօր ավելանում է այն հայտնիների թիվը, ում վարակը չի շրջանցել:
Tert.am Life-ն առանձնացրել է հայ հայտնիներին, ովքեր վարակվել են կորոնավիրուսով և բարձրաձայնել այդ մասին: Կան նաև մարդիկ, որոնք չեն ցանկացել բարձրաձայնել այդ հարցը։ Հարգելով նրանց ցանկությունը՝ նրանց անունները չենք հրապարակում։
ՀՀ ժողովրդական արտիստ Սոֆի Դևոյանը Tert.am Life-ի հետ զրույցում ասել էր, որ վարակվել է տան աշխատողից, մեկուսացած է եղել իր սենյակում և կարողացել է այնպես անել, որ ընտանիքի մյուս անդամները չվարակվեն։
Մայիսին Ռուսաստանում կորոնավիրուսով է վարակվել ու ապաքինվել Women’s club-ից Մաշա Մաթևոսյանը: «Ընտանիքով վարակվել էինք, բացի հայրիկիցս, բոլորս տան պայմաններում ենք բուժում ստացել: Փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, մենք ապաքինվեցինք»,-ասել է նա:
Դերասան Գոռ Համբարձումյանը հունիսին էր վարակվել կորոնավիրուսով։ «Եթե վիճակս ծանր լիներ, գուցե չհաղթահարեի վարակվելու հանգամանքը, բայց քանի որ ինձ լավ եմ զգում, ոչ մի խնդիր չկա»,-ընդգծել էր նա:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում