Առաքել Մովսիսյանի որդին ազատ արձակվեց
Առաքել Մովսիսյանի որդին ազատ արձակվեց
Քիչ առաջ փաստաբան Գոռ Գևորգյանը ArmLur.am-ին հայտնեց, որ դատարանն ազատ է արձակել Առաքել Մովսիսյանի որդուն՝ Դավիթ Մովսիսյանին։
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Դավիթ Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։
Հիշեցնենք, որ Դավիթ Մովսիսյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: