Ինչպես է անցել գիշերը հայ-ադրբեջանական սահմանին
Ինչպես է անցել գիշերը հայ-ադրբեջանական սահմանին
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը։
«Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։
Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից արձակել է շուրջ 70 կրակոց։
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն առաջնագծի ողջ երկայնքով աչալրջորեն վերահսկում են հակառակորդին»։