Մամուլ

Հայաստանը գնել է «Ռեմդեսիվիր» դեղամիջոցը կորոնավիրուսի բուժման նպատակով

Հայաստանը գնել է «Ռեմդեսիվիր» դեղամիջոցը կորոնավիրուսի բուժման նպատակով

ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը այսօրվա նիստում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց, թե ՀՀ կառավարությունը քայլեր ձեռնարկե՞լ է արդյոք ձեռք բերելու «Ռեմդեսիվիր» կոչվող դեղամիջոցը, որը աշխարհում համարվում է կորոնավիրուսի բուժման համեմատաբար դրական ցունանիշներ արձանագրած դեղամիջոց:

Ավինյանը պատասխանեց. «Առողջապահության նախարարությունը իրականացրել է գնումը, դեղամիջոցը հասանելի չի լինելու դեղատներում, այլ օգտագործելու է կորոնավիրուսի բուժման նպատակով համապատասխան բժշկական կենտրոններում»:

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «Ռեմդեսիվիր»-ն անվանել է միակ դեղամիջոցը, որը փորձարկումների ընթացքում ապացուցել է իր արդյունավետությունը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում:

Տեսանյութը ստորև

Կիսվել