Աշխարհ

Դժբախտ պատահար Մոսկվայում. հարսնացուն մահացել է հարսանիքի ժամանակ

Դժբախտ պատահար Մոսկվայում. հարսնացուն մահացել է հարսանիքի ժամանակ

Ինչպես հայտնում է Ren.TV-ին, հուլիսի 11-ին մոսկովյան ռեստորաններից մեկում հարսանցուն մահացել է իր իսկ հարսանեկան խնջույքի ժամանակ։

Սեղանի շուրջը նստած հարսնացուի ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է։ Հյուրերն անմիջապես շտապօգնություն են կանչել։ Դեպքի վայր ժամանած բժիշկներն աղջկա մոտ անաֆիլակտիկ շոկ են ախտորոշել։ Աղջկա առողջական վիճակն այնքան է վատթարացել, որ ռեստորան է ժամանել ռեանիամոտոլոգ բժիշկների ևս մեկ բրիգադ։

Վերակենդանացման բոլոր փորձերն ապարդյուն են անցել։ Հարսնացուն մահացել է, իսկ մահվան հանգամանքներն ու պատճառները պարզվում են։ Նա ընդամենը 25 տարեկան էր:

Կիսվել