«Դատարան չեղավ՝ դա գողականներն են անելու»․ Գարեգին Միսկարյան
«Դատարան չեղավ՝ դա գողականներն են անելու»․ Գարեգին Միսկարյան
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Անկախության տարիներին կարտոֆիլով կարկանդակի մասին մի անեկդոտ կար. երբ ուսանողը կարկանդակը կծում է` կարտոֆիլ չկա, էլի է կծում` էլի չկա, մի հատ էլ է կծում` դարձյալ չկա, վաճառողին ասում է` բա կարտոֆիլը ո՞ւր է, վաճառողն էլ թե` երևի անցել ես…
Հիմա վեթինգն է… երբ մի տարի առաջ ասում էինք՝ եկել է պահը դատական համակարգում վիրահատական միջամտության (վեթինգի) ու էդ պահը չկա ու չկա, հետո պարզվեց` անցել ենք։
Առանց վեթինգի դատական համակարգը չի փոխվելու, բայց եթե էդ վեթինգը չի անելու այս կառավարությունը, ապա դա մնալու է անելու հաջորդներին։ Որովհետև հիմա զարգացած աշխարհում էվոլյուցիան է ռեվոլյուցիոն արագությամբ զարգանում, ու մենք, որ էդ աշխարհից տասնամյակներով (եթե ոչ` հարյուրամյակներով) հետ ենք, շատ էլ ուզենք, չենք կարող էվոլյուցիոն ճանապարհով 20-30 տարում դատարան փոխել։
Մեզ զարգանալու համար արդարադատություն է պետք։ Դատարան չեղավ` դա գողականներն են անելու, իսկ, քանի որ քրեական միջավայրում երկիրը չի զարգանալու, ժողովուրդը ստիպված հեղափոխության է գնալու»։