Կորոնավիրուսով վարակվածների մոտ կարող են առաջանալ բերանի խոռոչի խոցեր․ գիտական բացահայտում
Կորոնավիրուսով վարակվածների մոտ կարող են առաջանալ բերանի խոռոչի խոցեր․ գիտական բացահայտում
Hraparak.am-ը գրում է․ Բրազիլական առողջապահական համալսարանի բերանային գիտոպաթոլոգիայի ֆակուլտետի գիտնականները նկատել են, որ կորոնավիրուսը կարող է ախտահարել նաեւ վարակվածների բերանի խոռոչը։
Համաձայն հետազոտությունների, վարակվաածների մոտ կարող են ի հայտ գալ բերանի խոռոչի խոցեր, որոնք կարող են բերել արյունազեղումների։ Բացի այդ, խանգարվում է նաեւ համային զգացողությունը։
Գիտնականները կարծում են, որ նման դրսեւորումները կապված են հիվանդությամբ պայմանավորված իմունիտետի ընդհանուր անկման եւ մարդու օրգանիզմի թուլացման, պաշտպանունակության նվազման հետ։ Այս առնչությամբ, գիտնականները առաջարկում են, որպեսզի կորոնավիրուսային հետազոտությունը եւ բուժում ներառի նաեւ ստոմատոլոգիական բաղադրիչ եւս։