300.000 դրամ տուգանք, առանց կատալիզատորի մեքենա վարելու համար
300.000 դրամ տուգանք, առանց կատալիզատորի մեքենա վարելու համար
Հովհաննես Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի «հպարտ»վարորդներ դուք գիտե՞ք, որ ձեր սրտի վարչապետը սկուտեղի վրա հերթական տուգանքն է մատուցելու ձեզ`300.000 (երեք հարյուր հազար դրամ) տուգանք, առանց կատալիզատորի մեքենա վարելու համար:
Իշխանության տղաներն ու աղջիկները հերթական օրենքն են քննարկում` Նիկոլի հրամանով: Այս անգամ նրանք փորձում են ընդունել մի օրենք, որով 300հզ կտուգանեն այն հպարտներին, որոնք առանց կատալիզատորի կվարեն մեքենան` քանի գնում է հասկանում ենք, որ սրանք վերից վար բոլորն են գիժ: Բայց հո մենք հասկանում ենք, որ մեր երկրում 90%-ից ավելին վարում է առանց կատալիզատորի մեքենա: Սա լրիվ ծարավ է, դիմակները քիչ էին հիմա էլ սա, որով հերթական անգամ կքամեն խեղճ ժողովրդի գրպանը:
Այա իշխանության պատճառով այսօր թե´ժողովրդի թե´պետության վիճակը ահավոր կատաստրոֆիկ է, բայց փոխանակ սրանք ձեռք մեկնեն և օգնեն, մի կտոր հաց գտնելու տեղը ցույց տան փոխարենը օր ու գիշեր մտածում են թե ոնց կարելի է դատարկել ժողովրդի գրպանները: Ու ամենա ծիծաղելին այն է, որ սա անում է մեկը, ով ընդդիմադիր ժամանակ ասում էր`ժողովուրդը տուգանքի մատերիալ չի, իսկ այսօր վարչապետ դարձած նույն անձի գլուխը միան մտածում է ոնց կարելի է անել մի բան, որ այդ նույն ժողովրդին տուգանի»։