Չի բացառվում, որ երբ վակցինան լինի, մարդկությունը լինի այնքան իմունիզացված, որ պատվաստման կարիք ընդհանրապես չզգացվի
Չի բացառվում, որ երբ վակցինան լինի, մարդկությունը լինի այնքան իմունիզացված, որ պատվաստման կարիք ընդհանրապես չզգացվի
Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կովիդ 19-ի դեմ պատվաստումների մասին խոսել առանց ստորև նշված ԲԱՅՑ-երը նշելու՝ անգրագիտություն է:
1. Պատվաստանյութը եթե ստեղծվի, ապա ստեղծվելու է ուշ, 2-3 տարի հետո՝ լավագույն դեպքում: Մինչ այդ, համաճարակը պահանջում է լուծում: Ու առաջիկա 2-3 տարում այդ լուծումը վակցինացիան չէ:
2. Չի բացառվում, որ երբ վակցինան լինի, մարդկությունն այլև լինի այնքան իմունիզացված, որ պատվաստման կարիք ընդհանրապես չզգացվի:
3. Եթե իմունիտետը չլինի կայուն, ասենք ավելի քան 3 տարի, ու ստիպված լինենք պատվաստվել 3 տարին մեկ, ապա վակցինացիայի կարիք ունենալու են տարեցներն ու քրոնիկ հիվանդները: Մյուսներին դա չի լինելու խիստ անհրաժեշտ:
4. Քանի որ քրոնիկ հիվանդներն ու տարեցները բնակչության զգալի տոկոսը չեն, ապա մյուսների բնական իմունիզացիան որպես բարիեր ավտոմատ պաշտպանելու է թե տարեցներին, թե քրոնիկ հիվանդներին: Վակցինայի վաճառքի շուկան ՀՀ-ում լինելու է չնչին:
5. Այս վիրուսը լինելով նոր, առաջիկա 2-3 տարում անխուսափելիորեն ենթարկվելու է մուտացիայի և փոփոխությունների: Լավագույն դեպքում այն չի գտնելու էկոլոգիական նիշա, ու դուրս է մղվելով այլ վիրուսների կողմից՝ ոչնչանալու է:
Վատագույն դեպքում բնական, հնեցման,, արդյունքում այս վիրուսը կորցնելու է իր վտանգավորությունը, ու շրջանառելու է մարդկանց մեջ ինչպես մինչ այժմ եղած ուրիշ Կորոնավիրուսներ: Երկու դեպքում էլ պատվասման անհրաժեշտությունն ընկնելու է:
Եթե էլի բան հիշեմ, կավելացնեմ»: