Մամուլ

Ժամանակն է, որ ժողովուրդը ոտքի կանգնի. այո, եթե անհրաժեշտ է, պետք է գրավել հենց ռադիոտունը. Ռուբեն Հակոբյան

Ժամանակն է, որ ժողովուրդը ոտքի կանգնի. այո, եթե անհրաժեշտ է, պետք է գրավել հենց ռադիոտունը. Ռուբեն Հակոբյան

Այս մասին, այսօր ՍԴ-ի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Վերնատուն» ակումբի անդամ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը:

Նրա խոսքով, ՍԴ-ն բոլոր դեպքերում կարողացավ կանգնել մեկ տարի ու պայքարել իշխող ուժի դեմ, իսկ իշխող ուժ ասելով նկատի ունի մեկ մարդու:

«Մենք պետք է վարձահատույց լինեինք ՍԴ-ին, որովհետեւ շատ ցինիկորեն իշխող ուժը Նիկոլ  Փաշինյանի գլխավորությամբ հարձակվել է ՍԴ-ի վրա եւ ոչ մի օրենք չի ճանաչում:

Ես կարծում էի, որ այսօր այս փողոցները պետք է փակվեին, որովհետեւ իրենք օգտագործում են կորոնավիրուսը, հակաօրինական օրենքներ են ընդունում, Սահմանադրությունն են ցեխաջրի մեջ գցում: Կարծում եմ՝ ժամանակն է, որ ժողովուրդը ոտքի կանգնի:

Այո, եթե անհրաժեշտ է, պետք է գրավել հենց ռադիոտունը: Ցավոք այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ օրենքի շրջանակում փոխել իշխանությունը հնարավոր չէ, որովհետեւ ինքը բացարձակ հակաօրինական դաշտում է գտործում Փաշինյանը:

Ինչպես ինքը իրականացրեց պետական հեղաշրջում, անշուշտ ուժային որոշ կառույցների հետ միասին, հիմա պետք է հենց պետական պահպանության օբյեկտները գրավելով, կլինի ռադիոտուն, հեռուստատեսություն, կլինի պետական պահպանության տակ գտնվողն մյուս օբյեկտները, պետք է գրավել եւ իրեն վռնդել իշխանությունից: Իրենք պետությունը տանում են դեպի կործանում»,-հայտարարեց Հակոբյանը:

Կիսվել